4 մանկապարտեզի տնօրենների հայտարարվել է խիստ նկատողություն
Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը մայիսի 18-ից հունիսի 10-ն ուսումնասիրություններ է կատարել Էրեբունի վարչական շրջանի թ. 71, Նոր Նորք վարչական շրջանի թ. 120, Շենգավիթ վարչական շրջանի թթ. 134, 143 նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
Ստուգման նպատակն է եղել ուսումնասիրել 2009-2010թթ. ֆինանսատնտեսական գործունեության, սանիտարահիգիենիկ պահանջների պահպանման, կրթադաստիարակչական աշխատանքների, ինչպես նաև վարչամանկավարժական փաստաթղթերի վիճակը:
Ոուսումնասիրությունների ընթացքում աշխատանքային խմբի արձանագրած խախտումների և թերությունների արդյունքում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նշված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ Նելլի Ղազարյանին, Անահիտ Քերբյանին, Մելանյա Բարբարյանին և Մարինե Հարությունյանին հայտարարել խիստ նկատողություն: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել