HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Ջոն Քերին խոսել է ԼՂ հարցի մասին

«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար ամեն կերպ աջակցելու եմ հակամարտող կողմերին»,- ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ` օրերս նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի նորընտիր պետքարտուղար Ջոն Քերին` Սենատում իր թեկնածության հաստատման շուրջ լսումների ժամանակ պատասխանելով Ռոբերտ Մենենդեսի եւ Բարբարա Բոքսերի հարցերին: 

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` ԱՄՆ-ն կշարունակի իր ջանքերն ուղղված հակամարտության կարգավորմանը` միեւնույն ժամանակ դատապարտելով տարածաշրջանում լարվածություն առաջացնող ցանկացած գործողություն»,- ասել է Քերին: Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներ իրականացնելու դեպքում քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու վերաբերյալ Ադրբեջանի սպառնալիքների մասին հարցին` Քերին ընդգծել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter