HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարություն քաղաքացիական համախմբման մասին(նախագիծ)

Մենք՝ ներքոհիշյալ քաղաքացիական առանձին նախաձեռնությունների անդամներս, ովքեր ոտքի են կանգնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար`

  • խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մահվան իրական հանգամանքների բացահայտման ու արդար դատաստանի
  • Թեղուտի էկոհամակարգի
  • Թռչկանի ջրվեժի
  • Մաշտոցի պուրակի և հանրային այլ տարածքների պաշտպանության
  • Ճարտարապետական միջավայրի, մշակութային օբյեկտների պահպանման
  • քաղաքական նպատակներով հետապնդվող քաղաքացիների իրավունքների պաշտպանության
  • մենաշնորհներից փոքր և միջին բիզնեսի պաշտպանության
  • սոցիալական արդարության, ազգային եկամտի արդար բաշխման
  • սահմանամերձ համայնքների բնակչության սոցիալական խնդիրների լուծման համար,

մեր պայքարների ընթացքում հանգել ենք այն համոզման, որ այս բոլոր խնդիրների առաջացման պատճառը պետական համակարգի տարվող քաղաքականությունն է՝ հանրապետության նախագահից մինչև ստորին օղակի պաշտոնյանի ամբարտավան վերաբերմունքը ՀՀ Սահմանադրության և հանրության նկատմամբ: Իշխող համակարգը Հայաստանում ստեղծել է համակարգային կոռուպցիոն բուրգ՝ ուզուրպացնելով վարչական լծակները և 2008 թ. մարտի 1-ի դեպքերի արդյունքում խաղաղ հավաքի մասնակիցներին սպանելով՝ պահել է իր իշխանությունը:

ՀՀ բնության ոչնչացման, բնական պաշարների անխնա գերշահագործման, պատմամշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող անտարբերության, քաղաքաշինական խեղումների, օլիգարխների, նրանց թիկնապահների ամենաթողության, անպատժելիության, քաղաքացիների իրավունքների ու հիմնարար ազատությունների ոտնահարման, սոցիալական աղաղակող անարդարության հիմքում ինքն իրեն շարունակաբար վերարտադրող քրեաօլիգարխիկ իշխանական համակարգի շահերն են:

Այսպիսով.

-Գիտակցելով, որ կեղծիքով ձևավորված վարչակարգի պայմաններում պետական պաշտոնյաները շահագրգռված չեն լուծել հանրային խնդիրները,

- կարևորելով քաղաքացիական նախաձեռնությունների ինքնուրույն և ակտիվ դիրքորոշումը հանրապետության համար կարևոր քաղաքական գործընթացի՝ նախագահական ընտրությունների շրջանում,

- ընդգծելով, որ հարգում ենք յուրաքանչյուր անդամի անհատական կողմնորոշումը, սակայն որպես նախաձեռնություններ մաս չենք կազմում որևէ ուժի և չենք աջակցում առանձին թեկնածուի: 

Հայտարարում ենք քաղաքացիական նախաձեռնությունների համընդհանուր պլատֆորմ ստեղծելու մասին, որի նպատակն է.

  1.  Ազդել քաղաքական դաշտում տեղի ունեցող վերադասավորումների վրա՝ նաև ընտրությունների ժամանակ, դառնալով ՀՀ քաղաքացիների համընդհանուր պահանջները ձևակերպող և քաղաքական ուժերին պատվիրակող օղակ:
  2. Նպաստել Հայաստանում քաղաքական օրակարգերի ձևավորմանանը և համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ՝ երկրի հասարակական և քաղաքական կյանքում հառնող մարտահրավերներին դիմագրավելու համար:

Դիմելով ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուներին և բոլոր քաղաքական ուժերին`

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ.

- սկսել հրապարակային քննարկումներ՝ թույլ չտալու այս ընտրությունների կեղծ ընթացքի պարագայում դրանց օրինականացումն ու քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրությունը,

- հանրային քննարկումների միջոցով միավորել իրենց ծրագրերը և ստեղծել մասնակցային ժողովրդավարության, սոցիալական արդարության վրա հիմնված տնտեսության և ապակենտրոնացված կառավարման սկզբունքների վրա հիմնված մեկ ընդհանուր հայեցակարգ, և 2013 թ. նախագահական ընտրությունների շրջանում հանդես գալ այդ հայեցակարգի դիրքերից։

Միայն այդ պարագայում հնարավոր կլինի ձևակերպել հանրության դիրքորոշումը և իրական կապ ստեղծել բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացիական հատվածի և քաղաքական շրջանակների միջև:

«Թռչկան» ք/ն

«Թեղուտի պաշտպանության» ք/ն

«Մենք ենք այս քաղաքի տերը» ք/ն 

Մեկնաբանություններ (5)

sakko
Ֆանտաստիկ է, Ողջունում եմ
Վահե-2009
Գաղափարը լավն է, ափսոս մեր ժողովուրդը այնքան շատ հոգսեր ունի, որ ժամանակ չունի համախմբվել և պայքարել այդ հոգսերը ստեղծած՝ կեղծիքով ձևավորված վարչակարգի դեմ:
Հակոբ
Մենք էլ ժողորդի մաս կազմող անդամներ ենք: Եկեք սկսենք մեր քայլերով և մեզանից:Համաձայն եմ որ ժողովուրդը ծանրաբեռնված է հոգսերով բայց հոգսերը թեթևացնելու ռամանակ պիտի գտնի: Սերիալների բոյկոտումը և դրան ուղղված քարոզը առաջին քայլերից կարող է դառնալ:
HAYK
Boykot@ petq e mi tex lini aradzin, mek@ ayntex hachadul ,mi qanis@ aystex nosr ert.zoxovrdi sa husahatum e. ay inchu ays boykot@ chmiacnel en hachadulin gitut.akadem. darbnochi dimach?.
samo
mer joxovrdin nershnchel en vor vochinch hnaravr che poxel,sakayn da aydpes che,inchqan el mez hamozen sociolog-adibek-sutibekyanner,gelapner ev varcu-grpanayin qaxaqagetner,MENQ-DUQ UJ ENQ EV MENQ ENQ VOROCHOXY YNTRUTYUNNERI ELQY

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter