HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ և և շմոլ գազի թունավորում

Փետրվարի 1-ին՝ ժամը 16.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աէրացիայի փողոցի 1/1/Ա շենքի թիվ 50 բնակարանում հրդեհ է:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 16.55-ին:
Մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված բնակարանում հրդեհ է բռնկվել և շմոլ գազի թունավորումով շտապօգնության խումբը ժամը 17.10-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել 1951 թ. ծնված Նոնա Հ.-ին, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Հրդեհի պատճառած վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter