HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի ունեցավ անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը

Փետրվարի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը, որը վարում էր  ՀՀ փոխվարչապետ,  խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը:

Խորհուրդը քննարկեց եւ ի գիտություն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ների 2012 թ. հաշվետվությունները, ինչպես նաեւ  ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության  եւ  ՀՀ ոստիկանության տեղեկանքները`  2012 թ. ընթացքում արձանագրված ապօրինի ծառահատումների եւ ապօրինի անտառահատումների ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

Ըստ գերատեսչությունների ներկայացրած տեղեկատվության` 2012 թ. ընթացքում ընդհանուր առմամբ ապօրինի հատումների քանակը կազմել է 1860` 2011 թ. 3081-ի դիմաց: Նշվեց, որ ապօրինի հատման դեպքերի նվազմանը նպաստել են անտառտնտեսություններում հսկողության խստացումը, իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումները, ինչպես նաեւ բնակչությանն անվճար թափուկի տրամադրումը:

«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվեցին նաեւ անտառների պահպանության միջոցների արդյունավետության բարձրացման, ապօրինի հատումների, հրդեհների կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ:  Փոխվարչապետը հանձնարարեց առաջարկները ներկայացնել շահագրգիռ մարմինների քննարկմանը:

ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն` 2012 թ. ապօրինի հատումների վերաբերյալ հարուցվել է  22 քրեական գործ` 2011 թ. 16-ի փոխարեն: Ընդհանուր առմամբ 2012 թ.-ի ընթացքում պետությանը պատճառվել է  շուրջ 31 մլն  դրամի վնաս, որից հատուցվել է մոտ 17 մլն դրամը: Ներկայացվեցին  նաեւ  արձանագրված վարչական իրավախախտումների վերաբերյալ տվյալները` ըստ մարզերի: Փոխվարչապետը դրական համարեց  2012թ. Լոռու մարզում իրավախախտումների դեպքերի նվազումը` միաժամանակ մտահոգություն հայտնելով Տավուշի  մարզի ցուցանիշ ների վերաբերյալ: Նա պատասխանատուներին հանձնարարեց  անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաեւ անտառների պահպանության, իրավախախտումների դեպքերը կանխարգելելու նպատակով վերահսկողության  արդյունավետության բարձրացման  եւ այլ հացեր:  Առաջարկ եղավ նաեւ  ուսումնասիրություն կատարել անտառային ֆոնդի հողերի ծավալների  եւ դրանց օգտագործման վերաբերյալ: Փոխվարչապետը  բարձրացված խնդրի  հետ կապված կարեւորեց իրավասու մյուս մարմնիների հետ համատեղ աշխատանքը` նշելով, որ հարցը կքննարկվի խորհրդի հետագա նիստերում:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter