HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը կմեկնի Ստրասբուրգ, ապա Կազան

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

Հանրապետության ղեկավարը ելույթ կունենա լիագումար նիստում: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Եվրախորհրդի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ:

Իսկ հունիսի 24-ին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Կազան: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Կազանում տեղի կունենա եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև' նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter