
Սյունիքի մարզի 11 %-ը` քոչվորների արոտավայր
«Կներեք, բայց սա համաձայնագիր չէ, խեղկատակություն է: 500 քառ.կմ կամ, ավելի ճիշտ, Սյունիքի մարզի 11 %-ը, փաստորեն, 10 տարով տալիս ենք թրքախոս քոչվոր ցեղերի, որոնք այնտեղ արածեցնելու են իրենց 50000 ոչխարներին: Մեր արոտավայրերը հանձնում ենք մեկին, ով իր երկրում արոտավայրերը քայքայել-ոչնչացրել է և հիմա տեղափոխվում է մեր երկիր:
Համայն հայության մայրաքաղաքում Դալմայի այգիներն օրեցօր բետոնով ենք ծածկում, որ հետո շնչելու օդ չմնա, ի՞նչ երաշխիք ունենանք, որ Սիսիանի արոտավայրերում կկարողանանք հսկել ոչխարներին, որ հանկարծ այդ տարածքը անապատի չվերածեն»,- նշում է իրանահայ բնապահպան-ակտիվիստ Սարմեն Շահիջանյանը:
Իրանական մամուլում, ըստ Սարմենի, խոսք է գնում այն մասին, որ նախնական 50000 գլուխը հետագայում դառնալու է 100 հազար:
Սարմենն արոտավայրերը իրանցիներին հանձնելու առիթով տվեց նաև իր գնահատականը որպես անասնաբույժ.
«Կան հիվանդություններ, որոնք էնդեմիկ են, այսինքն միայն տվյալ երկրում երկար ժամանակ գտնված կենդանիները կարող են դիմակայել այդ հիվանդությանը, իսկ եթե նրանց տեղափոխում ես ուրիշ երկիր, նա իր հետ բերում է վարակիչ հիվանդություններ, որոնք վտանգավոր են նաև մարդկանց համար»:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել