
Արոտավայրերը իրանցիներին տալիս ոչ ոք ժողովրդի կարծիքը հաշվի չի առել. ակտիվիստ
Ակտիվիստ Վազգեն Գալստյանը դժգոհում է, որ իրանցիների հետ համաձայնագիր կնքելիս տեղացի ժողովրդի կարծիքը ոչ ոք հաշվի չի առել, հանրային լսումներ չեն եղել:
«Ինքս Վայոց ձորից եմ, բայց զինվորական ծառայությունս որպես կապավոր անցկացրած լինելով Սյունիքի մարզի հենց այն հատվածներում, որոնք որպես արոտավայր տրամադրելու են Իրանի հյուսիսային շրջանի` Ատրպատականի թրքական ծագմամբ իրանցիներին, կարող եմ հավաստել, որ դրանով լուրջ մտահոգությունների առիթ է ստեղծվում մեր երկրի համար: Այդ հատվածը բավական մոտ է գտնվում Հայաստան-Նախիջևան սահմանին և ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Բազային որոշակի գիտելիքներ ունեցող անասնապահը կարող է ինֆորմացիա փոխանցել համապատասխան մարմիններին»:
Վազգենը, ով ներկայացնում է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, նշեց, որ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունն այս հարցով դիմել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, բայց պատասխան չեն ստացել:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել