ԿԸՀ-ի նոր նախաձեռնությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է եկել ևս մեկ նոր նախաձեռնությամբ:
Մասնավորապես, ԿԸՀ կայքի (www.elections.am) «Ընտրողների ռեգիստր» բաժինը համալրվել է նոր ծառայությամբ: Այցելելով կայքի նշված բաժինը և հավաքելով քաղաքացու անունը և ազգանունը` հնարավոր էր ծանոթանալ նշված քաղաքացու վերաբերյալ տվյալներին:
Այժմ, ստացված տեղեկությունների «հասցեի» հատվածից հղում կատարելով` հնարավոր է տեսնել նաև նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները` անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել