Ընկել է «Անուշ» գործարանի վերելակի հորանը և հիվանդանոցում մահացել
Փետրվարի 3-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ «Անուշ» գործարանի վերելակի հորանում մարդ է ընկել: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Գագիկ Նազարյանը (ծնվ.1956 թ.) 5-րդ հարկից ընկել է առաջին հարկում կանգնած վերելակի տանիքին:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ ժամը 15.53-ին փրկարարները տուժածին դուրս են բերել վերելակի հորանից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածը տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ, որտեղ 16.40-ի սահմաններում մահացել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել