Ձերբակալվել է «Էսկո կոնցեռն» ՓԲԸ-ի հիմնադիր-նախագահը
Այսօր ձերբակալվել է «Էսկո կոնցեռն» ՓԲ ընկերության հիմնադիր-նախագահ Սարգիս Աղաբեկյանը:
Նա ձերբակալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանի և Լուսաբեկ Սամվելյանի խարդախությամբ մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքն հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով` որպես արհեստ` վաշխառությամբ զբաղվելու և տուժողին նյութական ծանր կացության վիճակում դնելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել