Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 24.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ է Լոռու մարզի Հարթագյուղ-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհը:
Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ և Նիգավան գյուղի ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել