HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիս-Երևան ճանապարհին ձնաբքի պատճառով մեքենաներ են արգելափակվել

Այսօր` ժամը 05.09-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 4-5-րդ կմ-ում ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ ժամը 05.17-ի դրությամբ երկու ավտոմեքենաներ դուրս են բերվել արգելափակումից տեղի ուժերով և շարունակում են ընթացքը: Մինչ «Որսմար» ՍՊԸ-ի աշխատակիցների դեպքի վայր հասնելը` ժամը 06.20-ի դրությամբ, հրշեջ-փրկարարների ձեռնարկած միջոցառումների արդյունքում արգելափակումից դուրս են բերվել 4 ավտոմեքենաներ և շարունակում են ընթացքը:

Ժամը 07.25-ի դրությամբ ձնակույտից դուրս է բերվել ևս 6 ավտոմեքենա: Հրշեջ-փրկարարներիի կողմից տեղում իրականացվում է հերթապահություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter