HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաշարժի պատճառով սեփական տուն կորցրած անօթևան ընտանիքները չեն փոխհատուցվի

ՀՀ կառավարության «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի» համաձայն` նախատեսված է մինչև 2013 թ. լուծել երկրաշարժից անօթևանի կարգավիճակ ունեցող` առ 01.11.2008 թ. Գյումրիի հերթացուցակում հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրները:

Սակայն Գյումրիում բնակարանային ապահովման այդ ծրագրից դուրս են մնացել տասնյակ այն անօթևան ընտանիքները, որոնք երկրաշարժի պատճառով կորցրել են սեփական տուն և ոչ ասենք բնակարաններ բազմաբնակարանային շենքերից: Եվ առնվազն տարակուսանք է առաջացնում այն հարցը, թե երբ մարդը տուն է կորցրել, ի՞նչ տարբերություն` այն սեփական տուն է եղել, թե բազմաբնակարան շենքի բնակարան: 

Գյումրիում անլուծելի թվացող բնակարանային նման խնդրի առաջ կանգնած տասնյակ ընտանիքներից մեկն է քաղաքի կենտրոնական հատվածում, վաղուց տեղական իշխանությունների կողմից օտարված տարածքում գտնվող տնակներից մեկում բնակվող, հայոց բանակի երկու երիտասարդ սպաների մայր Ռուզաննա Մխիթարյանի ընտանիքը:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter