HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորների առանձնազրույցի գաղտնալսման գործով նախաքննությունը շարունակվում է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն «www.youtube.com» ինտերնետային կայքում վերբեռնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ պատգամավորների առանձնազրույցը ձայնագրվել է 2012թ. հոկտեմբերի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի հարակից տարածքում գործող բացօթյա «Ռիչ» սրճարանում կայացած նրանց հանդիպման ընթացքում:

Քրեական գործով որպես վկա հարցաքննվել են պատգամավորներ Լ.Զուրաբյանն ու Վ.Օսկանյանը, «Ռիչ» սրճարանի տնօրենը, մատուցողներն ու այլ աշխատակիցներ:  Միջոցներ են ձեռնարկվել հեռախոսային զանգերին վերաբերող տեղեկությունները համապատասխան կազմակերպություններից ստանալու ուղղությամբ: Օրենքով սահմանված կարգով հարցումներ են կատարվել «www.youtube.com» ինտերնետային կայքի կառավարումն իրականացնող կազմակերպությանը: Նշանակվել է դատաձայնագրառման փորձաքննություն, զննվել են բազմաթիվ վեբ կայքեր  և կատարվել են այլ քննչական գործողություններ: Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությանը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքներով` առայժմ հնարավոր չի եղել բացահայտել հանցագործությունը կատարած անձին:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter