Հովիկ Աբրահամյանը չպարզաբանեց, թե ինչու օրհներգը հնչեց կիսատ
Պատգամավորները վերադարձել են ձմեռային արձակուրդից եւ պետական օրհներգի ներքո այսօր սկսվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի աշխատանքները: ԱԺ աշխատանքներին մասնակցելու համար գրանցվել է 116 պատգամավոր:
Օրհներգը հնչեց բավականին կարճ, եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչու «հիմնը երգեցին կարճ, կիսատ», քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքով օրհներգի կրճատ տարբերակ հնչեցնելը նախատեսված չէ:
ԱԺ նախագահը այդպես էլ չպատասխանեց պատգամավորի հարցին:
Նշենք, որ Ազգային ժողովի ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 84 հարց, այդ թվում` 18 միջազգային պայմանագիր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել