HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը ժամանակի հարց է. ռազմական հոգեբան

«Կայուն պարբերականությամբ հայկական ինքնաթիռը ադրբեջանական ռադարների վրա երևալու է 1-2 րոպե` վայրէջք կատարելու համար Իվանյան թաղամասից Ասկերանի ուղղությամբ օդանավակայանը շրջանցելիս:  Սակայն տեխնիկապես շատ բարդ է այդ 1-2 րոպեն ֆիքսել, հետո խփել ինքնաթիռը, մանավանդ որ ցանկացած զենք ունի իր հակընդդեմ տարբերակը, և մեր հակաօդային պաշտպանությունը պատրաստ է ցանկացած պահի նմանօրինակ վտանգը չեզոքացնել»,- այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը` ի պատասխան Ադրբեջանում ծայր առած քաղաքացիական հուզումներին. հարևան երկրում ցավագին են ընդունում այն փաստը, որ Արցախ-Հայաստան օդային կապն ապահովվելու է Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ չվերթներով:

Ռազմական հոգեբանը նշեց նաև որ Ադրբեջանի բանակը եթե տեխնիկապես հնարավորություն ունենար կյանքի կոչել իրենց պետության ղեկավարների հնչեցրած հայտարարությունները Ստեփանակերտի օդանավակայանից դուրս եկած առաջին իսկ ինքնաթիռի ոչնչացման մասին, ապա ոչինչ չէր խանգարի նրանց դա անել: Նրանք չէին վախենա քաղաքական հետևանքներից և միջազգային հանրության քննադատություններից: Ըստ Դավիթ Ջամալյանին` Ադրբեջանը այդ քայլին չի գնա, որովհետև վախենում է միայն մի բանից` մեր ադեկվատ հակահարվածից, և այդ պատասխանը պարտադիր չէ, որ արտահայտվի Նախիջևանից Ադրբեջան գնացող ինքնաթիռները ռմբահարելու տեսքով:

«Վստահ եմ, որ օդանավակայանը վերանորոգվելու ժամանակ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը հաշվի է առել ադրբեջանցիների արձագանքը, և բնական է, որ անխուսափելիորեն օդանավակայանը կաշխատի. սկզբունքորեն տարբերություն չկա, թե դա մեկ ամիս շուտ կլինի, թե ուշ: Ստեփանակերտի օդանավակայանը Արցախի Հանրապետության համար նաև աշխարհին ներկայանալու ևս մի միջոց է,- նշեց ռազմական հոգեբանն ու հավելեց,- ինձ հետաքրքիր է, թե ինչպես է ադրբեջանական կողմն իր դեմքը պահելու սեփական ժողովրդի մոտ, երբ Ստեփանակերտի օդանավակայանից առաջին ինքնաթիռն Արցախից Հայաստան չվերթ իրականացնի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter