
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը ՀՀ իշխանություններին ձեռնտու չէր. Սերգեյ Մինասյան
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը դրսի ուժերի գործը չէ, և անհավանական է համարում ներսի պատվերը:
Քաղաքագետն ասաց, որ այս միջադեպը ոչ մեկին, առավել ևս իշխանություններին ձեռնտու չէր: Սերգեյ Մինասյանի կարծիքով` տեղի ունեցածը չի կարող ազդել Հայաստանի վարկանիշի վրա:
«Սա որոշակիորեն կարող է ազդել Հայրիկյանի վրա ՝ դրական առումով: Ֆորսմաժորները լուրջ և երկարատև ազդեցություն դժվար թե ունենան Հայաստանի վարկանիշի վրա»,- ասաց Ս. Մինասյանը:
Կիմա Խաչատրյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել