HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը կշարունակվի նաև 2013-ին

2013 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների, տնօրենների, ուսումնական մասի տեսուչների վերապատրաստման ծրագիրը:

Վերապատրաստման դասընթացները նախատեսված է իրականացնել ուսուցման երկու ձևով. առկա՝ Հայաստանում, մեկամսյա ժամկետում և հեռավար (on-line):  Հեռավար վերապատրաստումը կիրականացվի առանձին առարկաների գծով` սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

2013 թվականին վերապատրաստման շրջանակում իրականացվելու է վերապատրաստում վերապատրաստողների համար (Training of Trainers) «Տարրական ուսուցման մեթոդիկա և տարրական կրթության կազմակերպում» ծրագիրը, որին կարող են մասնակցել Հայաստանում ՀՀ ԿԳՆ ծրագրով առնվազն մեկ անգամ վերապատրաստումն անցած ուսուցիչներ, տեսուչներ, ուսուցչական աշխատանքի գնահատմանը մասնակցող և բարելավմանը նպաստող այլ պաշտոնյաներ:

Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայագրեր, ինչպես նաև ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր և այլ նյութեր:

ՀՀ ԿԳՆ-ն հայտնում է, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական միջոցներով՝ սկսած 2000  թվականից: Մինչ օրս վերապատրաստվել է ավելի քան 640 սփյուռքահայ ուսուցիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter