HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ոստիկանության ՁՊՎ-ում բարեփոխումների անհրաժեշտություն կա

Հայաստանի ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերը (ՁՊՎ) ազգային օրենսդրության և մարդու իրավունքների միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ջանքերն առաջ են ընթանում, սակայն ազգային օրենսդրական դաշտի և պրակտիկայի հետագա բարելավման անհրաժեշտություն կա` ըստ ԵԱՀԿ աջակցությամբ այսօր հրապարակված զեկույցի:

Զեկույցը ներկայացնում է ոստիկանական ՁՊՎ-ներում 2010 թ. հասարարական մոնիտորինգի արդյունքները` իրականացված ՀՀ ոստիկանության պետի 2006 թ. հրամանով ստեղծված դիտորդական խմբի կողմից: Զեկույցը գնահատում է պահման և սանիտարական պայմանները, բժշկական ծառայությունները և արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրականացման հնարավորությունը:

«Պետական ​​ համակարգի հասարակական մոնիտորինգը երաշխավորում է ավելի բարձր թափանցիկություն և հաշվետվողականություն: Մենք ողջունում ենք ոստիկանության և քաղաքացիական հասարակության շարունակական համագործակցությունը դիտորդական խմբի գործունեության միջոցով և հավատացած ենք, որ զեկույցում ամփոփված առաջարկությունները կծառայեն որպես տեղեկատվության աղբյուր և կոգևորեն կառավարությանը` համակարգը բարելավելու ջանքերում»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը:

Տասը հասարակական կազմակերպություն ներկայացնող խումբը ուրվագծեց խնդիրները և նշեց որոշ բարելավումներ, ինչպես, օրինակ` ոստիկանության որոշ ՁՊՎ-ների վերանորոգման և ջեռուցման աշխատանքներում: Այն նաև առաջարկեց անդրադառնալ այնպիսի խնդիրների, ինչպիսիք են կադրերի պակասը, ինչը կարող է հանգեցնել ձերբակալված անձանց իրավունքների խախտման:

Տեղերում բուժաշխատողների բացակայությունը, անբավարար սնունդը և վիճակը` խոնավության, օդափոխության և լուսավորության առումով, նույնպես ներկայացված խնդիրների շարքում էին:

Բացի դրանից` խումբը խորհուրդ է տալիս ներկայիս 33 ՁՊՎ-ի փոխարեն կառուցել 13 նորակառույց ՁՊՎ` միջազգային չափորոշիչներին համապատասխան:

Զեկույցի եզրակացությունները քննարկեցին ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանությունից, Ազգային ժողովից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից` նշանակված որպես Ազգային կանխարգելիչ մեխանիզմ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության (OPCAT) շրջանակներում:

Զեկույցը պատրաստվել և հրատարակվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան և Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության աջակցությամբ:

Մեկնաբանություններ (1)

Ars
Ես հենց կարդացի որ ոստիկանությունը իր աշխատանքների իրականացման ինչ-որ մասով միանգամից հասկաց որ էլի զազրախոսությունա, լսեք վկային ծեծելով եք սպանում ասում եք, որ իրան պատուհանիցա քցել ու չեք կարողանում դա ապացուցել էլ ինչ լոլո եք կարդում բա դուք փոխվող եք այյյյ................................................. լավ տղեքին եք սպանում, տուն եք քանդում այ..................................................................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter