HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարն ընդունել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչներ Ֆրանկ Հարթվինքին և Մարիա Կլոսսին, որոնք Հայաստանում են գյուղմթերքների վերամշակման տարբեր արժեքային շղթաների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված տեխնիկական աջակցության ծրագրի մշակման նպատակով տեղում առկա իրավիճակին ծանոթանալու համար:

Ողջունելով հյուրերին` նախարարը խնդրեց իր երախտագիտությունը փոխանցել ՄԱԱԶԿ-ի ղեկավարությանը, կազմակերպության արդյունաբերական զարգացման ծրագրերում ընդգրկվելու Հայաստանի  առաջարկին արձագանքելու համար և խոստացավ ըստ ամենայնի օժանդակել ծրագրի մշակմանն ու իրականացմանն անհրաժեշտ բոլոր աշխատանքներին ու փուլերին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ֆրանկ Հարթվինքը ներկայացրեց գյուղատնտեսության բնագավառի քաղաքականության և ռազմավարության մշակմանը մասնակից պետական մարմինների, մրգի վերամշակման մասնավոր ձեռնարկությունների ներկայացուցիչների և անհատ ձեռներեցների հետ իրենց հանդիպումների, ինչպես նաև  ՄԱԱԶԿ-ի երևանյան գրասենյակում նշված ծրագրի իրականացման բաժնի ձևավորման ընթացքը:

Երկուստեք նպատակահարմար համարվեց «Աջակցություն մրգի վերամշակման արժեշղթայի զարգացման ծրագրի»  իրականացմանն ընդգրկել առաջին հերթին հեռավոր և ծայրամասային համայնքների, հիմնականում Սյունիքի և Լոռիի մարզերի երիտասարդությանը, կանանց և խոցելի համայնքներին:

Ծրագրի իրականացմամբ կհաստատվեն կայուն գործարար հարաբերություններ արտադրողների և վերամշակողների, ինչպես նաև ներքին և արտաքին շուկաներում գործող վերամշակողների և գնորդների միջև: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter