HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է օտարերկրյա դեսպաններին

Այսօր ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության  նախաձեռնությամբ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների հայաստանյան առաքելությունների ղեկավարներին: 

Նախագահի թեկնածուն շարադրեց նախընտրական փուլի առանձնահատկություններին առնչվող իր մոտեցումները, գնահատեց քարոզարշավի ընթացքը: Կողմերն ընդգծեցին Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու կարեւորությունը: Դիվանագետների խնդրանքով Հովհաննիսյանը ներկայացրեց նաեւ արտաքին քաղաքականության վերաբերյալ իր դիրքորոշումները: 

Օրվա երկրորդ կեսին թեկնածուն նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեկնեց Աշտարակ եւ շրջակա գյուղեր: «Մենք թեւակոխել ենք քարոզարշավի երկրորդ փուլ, եւ իմ հանդիպումներից, Երեւանում ու մարզերում իմ շփումներից պարզ երեւում է, որ մարդկանց տրամադրությունները փոխվում են: Մեր ժողովուրդը դուրս է գալիս թմբիրից եւ օրըստօրե ավելի պատրաստակամ է պատասխանատվություն վերցնելու, 20 տարվա ընթացքում առաջին անգամ ընտրությունների միջոցով իրավիճակը երկրում փոխելու առումով»,- աշտարակցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: 

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter