HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». չի՞ դիմելու

Այսօր՝ կեսօրին, կհրապարակվի ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի որոշումը՝ դիմելո՞ւ է նա Սահմանադրական դատարան, ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու համար, թե՞ ոչ: Այս մասին երեկ լրագրողներին հայտնել է Հայրիկյանը:

Նա ասել է, թե այժմ իր թիմը հետազոտություն է անցկացնում՝ պարզելու՝ իր դեմ կատարված մահափորձն ազդե՞լ է գործընթացների վրա, թե՞ ոչ, և որ իր դիրքորոշումը կախված է այդ հետազոտության արդյունքներից:

Արդեն երեկոյան, երբ «ՀԺ» թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչպիսին են հետազոտության արդյունքները, և ինչ եզրակացության հանգեց Հայրիկյանը, վերջինս չի ցանկացել նշել: «Վաղը կասենք, հիմա ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է նախագահի թեկնածուն:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, սակայն, ինչպես նաև առանձին քաղաքական գործիչներ երեկ «ՀԺ» թղթակցի հետ զրույցներում վստահություն են հայտնել, թե ընտրություններն, այդուամենայնիվ, չեն հետաձգվի:

ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանն էլ «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ եթե Հայրիկյանը չդիմի ՍԴ, ապա ինքն է դիմելու:

Մեկնաբանություններ (1)

Վահե
Այս քանի օրը անհամբերությամբ ընտրակաշարքների սպասող ամենահարգվածներին պատասխանում են թե ցուցակների ճշտման ,,ընթացակարգի,, օրերն են և ուր որ է այդ համով խայծը կբաժանեն: Այն անձը ով հետաձգի, ամենահարգված հոծ զանգվածի ձայները կկորցնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter