HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». կիսատ մնացած գործեր

Երեկ Արարատի մարզում Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, հայտարարել է, թե սատարում է Սերժ Սարգսյանին, որովհետև նա «գործ է արել, և այդ գործը կիսատ է մնացել»:

«ՉԻ» - Սերժ Սարգսյանն իսկապես «գործ է արել»: Նրա նախագահության հինգ տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 260 հազար մարդ, աղքատությունը հասել է 35 տոկոսի, երկրի արտաքին պարտքը հասել է 4,5 միլիարդի և այլն:

Բայց նրա գործը կիսատ է մնացել: Այ, եթե ևս հինգ տարի շարունակի նույն ոգով, Հայաստանից հեռացածների թիվը կհասնի 520 հազարի, աղքատության մակարդակը՝ 70 տոկոսի, արտաքին պարտքը՝ 9 միլիարդի, և այդպես շարունակ:

Հիմա, ահա, Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ պետք է Սերժ Սարգսյանին անպայման տալ այդ հնարավորությունը: Բա իհարկե, ոչ մի գործ չի կարելի կիսատ թողնել:

Ի դեպ, ասվածը միայն գործին չի վերաբերում: Մարդիկ կան, ովքեր նույնիսկ իրենց պատժաժամկետներն ավարտին չեն հասցնում և կեսից ընդհատում են: Կարծում ենք՝ այդտեղ նույնպես պետք է հետևողական լինել: Համենայն դեպս, Արմեն Սարգսյանը երևի շատ է ափսոսում, որ իրեն հնարավորություն չեն տվել ավարտին հասցնել գործը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter