HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ուսուցչուհուն սպանելուց հետո էլ չհանգստացան

2012թ. օգոստոսի 12-ին Կոմիտասի 30 շենքի 6-րդ բնակարանում խեղդամահ անելով սպանել էին Ստեփան Զորյանի անվան թիվ 56 միջն. դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ղազարյանին: Դեպքից անցել է 6 ամիս, սակայն սպանությունը դեռևս բացահայտված չէ:

Ավելին, սպանությունից 4 ամիս անց՝ նոյեմբերի 21-ին, հանցագործները (կամ հանցագործը) թալանել են Լուսինեի բնակարանը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ խեղդամահ արված ուսուցչուհու քրոջից՝ Մարի Ղազարյանից:

«Բնակարանից տարել էին ամեն ինչ, և չեմ կասկածում, որ սա նույն մարդու ձեռքի գործը կլինի, որը խեղդեց քրոջս»,- վրդովված ասաց Մարի Ղազարյանը: Նրա փոխանցմամբ՝ հարազատներն այս օրերին վախով են բացում սպանվածի բնակարանի դուռը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter