HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում մեկնարկում են Քուվեյթի մշակույթի օրերը

Փետրվարի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում արաբական արվեստը ներկայացնող ցուցահանդեսով (կերպարվեստ, լուսանկարչություն) պաշտոնապես կբացվեն Հայաստանում Քուվեյթի մշակույթի օրերը:

Փետրվարի 6-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա Քուվեյթի պետական ազգային անսամբլի ելույթը:

Հյուրախաղերը կշարունակվեն փետրվարի 7-ին Գյումրիի կոնսերվատորիայում: Մշակույթի օրերի շրջանակում կցուցադրվի նաև Քուվեյթի մասին պատմող վավերագրական ֆիլմ:

Մշակույթի օրերին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Քուվեյթի 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը՝ մշակույթի, արվեստների և նամակագրության Ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Հուսեյն Ալյուհանի ղեկավարությամբ:

Մշակույթի օրերի ընթացքում Քուվեյթի պատվիրակությունը կայցելի Հայաստանի պատմամշակութային վայրեր և մշակութային հաստատություններ:

Մշակույթի օրերն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև մշակութային համաձայնագրի 2011-2013 թթ. համագործակցության մասին» գործնական ծրագրի շրջանակներում:

ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ Հայաստանում Քուվեյթի մշակույթի օրերը կավարտվեն փետրվարի 10-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter