
Ալեքսանդր Իսկանդարյան. «Հայրիկյանին ուղղված կրակոցը ընտրության արդյունքը փոխելու նպատակ չուներ»
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին տեղի ունեցած միջադեպը չի փոխի նախագահի ընտրությունների ընթացքը: Այսօր՝ Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում, այսպիսի կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Հնարավոր է, որ Հայրիկյանի հանդեպ վերաբերմունքը փոխվի, քանի որ նրա հանդեպ ուշադրությունը ավելի է մեծացել։ Կարծում եմ, որ դա կարող է անդրադառնալ այն քվեների քանակի վրա, որոնք տրվում են թեկնածուներին, սակայն արդյունքը դրանից չի փոխվի»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա կարծիքով' Հայրիկյանը նախընտրական մրցապայքարի գլխավոր ուժերից մեկը չէր, նույնիսկ գտվում է երկրորդ և երրորդ տեղում, հետևաբար մահափորձ կազմակերպելը ոչ ոքի ձեռնտու չէր կարող լինել:
«Դա թեկնածու Հայրիկյանին ուղղված կրակոց չէր, և այդ կրակոցը ընտրության արդյունքը փոխելու նպատակ չուներ։ Դա կրակոց էր վարկանիշի, ազգային խորհրդանիշի ուղղությամբ. Հայրիկյանն անկախության խորհրդանիշ է»,- ասաց Իսկանդարյանը։
Իսկ Մոսկվայում գտնվող փորձագետներ Իգոր Բորիսովը, Անդրեյ Արեշևը և Ալեքսանդր Սկակովը նշեցին, որ մահափորձը առավել ևս ձեռնտու չէր մեծ տերություններին:
Կիմա Խաչատրյան
Ալեքսանդր Իսկանդարյանը լուսանկարում կենտրոնում է
Մեկնաբանել