HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահրամ Մարտիրոսյան. Հայրիկյանի վերջին որոշումը մեծ հարված հասցրեց ընտրության ընթացքին

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո վարկանիշի առումով Հայաստանը գրեթե ոչինչ չի կորցրել, քանի որ Հայրիկյանը ֆավորիտների ցանկում չէր: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց գրող Վահրամ Մարտիրոսյանը:

Միաժամանակ նա ասաց, որ Հայրիկյանի վերջին որոշումը՝ չդիմել Սահմանադրական դատարան, մեծ հարված հասցրեց ընտրության ընթացքին:

Գրողի կարծիքով՝ նախագահի երեք թեկնածուները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը, ժամանակ չէին ունեցել ընտրություններին լավ պատրաստվելու համար: Ընտրությունների հետաձգման դեպքում այս երեք թեկնածուները կկարողանային շարունակել քարոզարշավը ևս երկու շաբաթ, հանրությանը ներկայացնել իրենց ծրագրերը: Այս երկու շաբաթը հնարավորություն կտար երեք թեկնածուներին շտկելու անհավասարությունը:

Վահրամ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Հայրիկյանի խոսքով՝ իր վարկանիշն ամեն օր բարձրանում էր կես տոկոսով, այսինքն՝ թեկնածուին անհրաժեշտ էր առնվազն 30 օր՝ ապահովելու իր 15% քվեն: Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով այս ամենից սուր գործարքի հոտ էր գալիս:

«Որ ներկայիս նախագահը 500.000 ձայն կհավաքեր, առանց զեղծարարության, առանց ընտրակաշառքի, ակնհայտ է: Պարույր Հայրիկյանին սպանելու նպատակ չի եղել, նպատակը հենց այն էր, ինչ տեղի ունեցավ: Մեր երկրի խնդիրն այն է, որ մենք 3 միլիոն թագավոր ենք և 3 միլիոն կուսակցական, որոնց մեջ կան իհարկե արժանավորները, սակայն երբ ներկապնակը այդքան գունավոր է, ձուկ բռնելն ավելի է հեշտանում»,- ասաց մամուլի ասուլիսի մյուս բանախոսը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:

Սոնա Սիմոնյան

Լուս. ձախից՝ Վահրամ Մարտիրոսյան, Արմեն Մազմանյան

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Քաղաքագետ չպիտի լինես հասկանալու համար,որ գնաց գործարքի : Ես մի քաղաքական դիակ: Ընտրություններից հետո թոշակի կգնա ու կմոռացվի: Այսինքն,Հայաստանում կարող են կրակել,ծեծել,ջարդել թեկնածուի ու ԹԱՏՐՈՆ ԽԱՂԱԼ,որ իբր «բան չի պատահել»: «Ինքնորոշված» լավ նախադեպ : Սահմանադրությունը դրեք թանգարան:
Վ. Առաքելյան
Վահրամ Մարտիրոսյանի այս ասուլիսից սուր գործարքի հոտ է գալիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter