HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ Սպիտակի երկրաշարժն այդքան կյանքեր խլեց (տեսանյութ)

Հայկական լեռնաշխարհ ունի միայն մեկ խնդիր՝ երկրաշարժները, այն էլ նրանցից ունեցած կորուստները ոչ այնքան աղետի, որքան մեր մեղքով են: Բնությունը պարբերաբար տարբեր մեթոդներով «ստուգատեսի» է գալիս. եթե ճիշտ ես ապրել, շարունակում ես, եթե սխալ ես ապրել, չես հարգել քո հող ու ջրի օրենքները, մտնում ես գերեզման:

Մեր տարածաշրջանում բնությունը ստուգայցի է գալիս երկրաշարժների տեսքով: Օրինակ՝ Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, թե որքան անհարգալից ենք մենք մեր հայրենիքի բնական օրենքների նկատմամբ, դրա համար էլ խստագույնս պատժվեցինք:

Երկրաշարժից հետո բոլոր նախախորհրդային, ինչպես նաև «ստալինյան» և «խրուսչովյան» շինությունները ճաքեր ունեին, բայց կյանքեր էին փրկել, իսկ Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարման օրոք կառուցված որևէ շենք չպահպանվեց, կարծես չէր էլ կառուցվել: Այս մասին իր տեսաբլոգում հայտարարել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը:

«Սա ցույց է տալիս, որ ազգը այլասերվեց այն աստիճան, որ իր իսկ համար կառուցեց այնպիսի տուն, որը չի դիմանա իր հայրենի բնության ստուգայցներին»,- ասել է Կարապետյանը՝ օրինակ բերելով վերջերս Վանում տեղի ունեցած երկրաշարժը, որն իր ուժգնությամբ չէր զիջում Սպիտակի երկրաշարժին, սակայն ընդամենը 100 մարդու կյանք էր խլել: «Ամոթ է ուղղակի, որ քրդերը մեզանից ավելի են հարգում մեր հայրենիքի կանոնները. Վանում 4 հարկից բարձր որևէ շենք չես գտնի»...

Մանրամասները՝ տեսանյութում:

Սամվել Կարապետյանի տեսաբլոգի ադմինիստրացիա

Մեկնաբանություններ (2)

Գագիկ
Լավ կլիներ ամեն մարդ խոսեր էն թեմաներից ինչից հասկանում է,. Կարեն Դեմիրչյանին անհիմն քննադատելուց առաջ հիշի որ դու էլ էն ժամանակվա սերնդից ինչպես դու բնութագրեցիր և հարց է ծագում ինչպիսի պատժիչ գործողություններ պետք էր կիրարեր ՀԿԿ Կենտկոմը որի առաջին քարտուղարը այն ժամանակ ժողովրդի կողմից սիրված և հարգված Կ.Դեմիրչյանն էր.Անցյալը խեղաթյուրված ձևով ներկայացնելու փոխարեն լավ կլինի խոսես այսօրվա բարձրահարկերի մասին, երբ համապատասխան որոշումով Երևանում ամենաբարձր շենքը պետք է կառուցվեր ոչ ավել 7 հարկից,Իհարկե հասկանում եմ քո լռության պատճառը,,,,,բոլորն էլ ապրել են ուզւմ.Խորհուրդ կտամ զբաղվես քո անմիջական գործառույթներով,
Վ. Առաքելյան
Ապրես Սամվել: Եթե մեզանում Սամվելի նման մտածող մարդկանց թիվը ընդամենը կիսվի, ապա այդ դեպքում հայերին Հայ անվանելը ճիշտ չի լինի: Իսկ այդ թիվը օրեցօր նվազում է ոչ միայն մեր մեղքով, այլև մեր ազգի դեմ նոր արհեստական երկրաշարժներ հրահրել երազող, ազգի լավագույն ներկայացուցիչների դեմ վարձատրվող մահափորձեր հրահրող ուժերի կողմից: Իսկ նման բաների մասին խոսելն հնազանդապաշտ մեծամասնության կողմից համարվում է սխալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter