HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվել է ԿԸՀ նիստերի առցանց հեռարձակման համակարգը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ներկայացրել է ԿԸՀ նիստերի առցանց հեռարձակման համակարգը, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (ԱՅ ԷՖ Ի ԷՍ/IFES) հայաստանյան մասնաճյուղի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համագործակցության արդյունքն է:

Նշված նախաձեռնությունն ընձեռում է հնարավորություն՝ հետևելու հանձնաժողովի նիստերի աշխատանքին, պատկերացում կազմելու դիմում(բողոքների) քննության վարույթների, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որոշումների ընդունման վերաբերյալ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ նիստերի առցանց հեռարձակման համակարգը լրացուցիչ միջոց է՝ ուղղված հանձնաժողովի գործունեության թափանցիկության, հանրային իրազեկման և անձանց իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ողջունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությունը, նշել է, որ այն կխթանի ընտրական գործընթացի մյուս մասնակիցների աշխատանքը և կբարձրացնի հանրային վստահությունը:

ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Ստիվեն Բրեգերն իր խոսքում նշել է, որ բարձր է գնահատում կատարված աշխատանքը՝ հույս հայտնելով, որ նմանատիպ նախաձեռնությունները կկրեն շարունակական բնույթ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter