HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի հայկական դպրոցներում նախատեսվում է ներդնել ուսուցման բազմալեզու մոդել

Վրաստանի հայկական դպրոցներում նախատեսվում է ներդնել ուսուցման բազմալեզու մոդելը, որը փորձնական փուլ է անցնում շուրջ 40 դպրոցում: Այս մասին ասել է Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Ալուդա Գոգլիչիձեն այսօր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում փոխնախարար Մանուկ Մկրտչյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:

Կողմերն անդրադարձել են Վրաստանում հայկական դպրոցների գործունեությանն առնչվող մի շարք խնդիրների, այդ թվում Հայաստանում կազմակերպվող համահայկական դպրոցական օլիմպիադաներին վրացահայ երեխաների մասնակցության հնարավորությանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011 թ. առաջին օլիմպիադան տեղի է ունեցել Երևանում՝ Ալուդա Գոգլիչիձեն առաջարկել է երկրորդն անցկացնել Վրաստանում:

Կողմերը քննարկել են հայ-վրացական համատեղ կրթական ծրագրերը, մասնավորապես անդրադարձ է եղել «ֆիզիկա», «մաթեմատիկա», «ինֆորմատիկա» առարկաներից երկրորդ համատեղ օլիմպիադայի կազմակերպմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter