HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցված 91 քրգործով գույքային վնասը կազմել է ավելի քան 1 մլրդ դրամ

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով, ինչպես նաև պետական շահերի խախտման վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով 2012թ. ընթացքում դատախազության մարմինների կողմից հարուցվել է 91 քրեական գործ, որոնից 27-ը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 188-րդ, 193-րդ, 205-րդ, 308-րդ, 314-րդ, 315-րդ, 325-րդ, 345-րդ և այլ հոդվածնեորվ նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Հարուցված քրեական գործերով արձանագրված գույքային վնասը կազմել է 1 մլրդ 004 մլն 558 հազար դրամ: Վարչության դատախազների անմիջական դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերով մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 111,5 մլն դրամ:

Ընդհանուր առմամբ դատարան է ուղարկվել 43 գործ, իսկ 17 գործ կարճվել է: Մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է134,5 մլն դրամ, իսկ դատաքննության ընթացքում՝ 16,6 մլն դրամ գումար, որից շուրջ 12 մլն դրամը՝ վարչության դատավարական ղեկավարման տակ գտնվող գործերով:

Հաշվետու ժամանակաշրջանում վարչության դատախազները 40 քրեական գործերի նկատմամբ իրականացրել են դատավարական ղեկավարում, որոնցից 17-ը՝ 49 անձի բնկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Քրեական գործերով վարչության դատախազների կողմից տրվել է 12 գրավոր ցուցում, որոնք չեն բողոքարկվել:

2012թ. ընթացքում դատարան է հարուցվել 3 մլրդ 219 մլն 840 հազար դրամ հայցապահանջով 143 հայց, որոնցից 134-ը հարուցվել է քաղաքացիական դատավարության, 1-ը՝ վարչական դատավարության, իսկ 8-ը՝ քրեական դատավարության կարգով:

Դատարանները քննել և դատական ակտեր են կայացրել 1 մլրդ 158 մլն 431 հազար դրամի 81 հայցով, որոնցից բավարարվել է 1 մլրդ 016 մլն 621 հազար դրամի 47 հայցադիմում /դատարանում քննված հայցերի 58,0 %, հայցագնի՝ 88,0% /, մերժվել է 139 մլն 081 հազար դրամ հայցագնով 29 հայց, իսկ 105 հայցի դատաքննություն ընթացքի մեջ է /2011թ. ընթացքում դատարան է հարուցվել 1մլրդ 827 մլն 184 հազար դրամ հայցապահանջով 103 հայց/: Փաստորեն, նշված ոլորտում վարչության հարուցած հայցերով բռնագանձման ենթակա գումարի չափը եռապատկվել է:

2012թ. ընթացքում դատախազության մարմինները՝ ներառյալ վարչությունը, դատարան են հարուցել 329 հայց՝ 4 483 705 132 դրամի բռնագանձման պահանջով /2011թ. ընթացքում դատարան է ներկայացվել 257 հայց՝ 2մլրդ. 213մլն. 037 հազար դրամի բռնագանձման պահանջով/:

Դատարաններում քննվել է 236 հայց, որոնցից բավարարվել է 2 մլրդ 091 մլն 806 հազար դրամ հայցապահանջով 165, մերժվել է 45, կարճվել՝ 26 գործի վարույթ: Դատաքննության ընթացքում փաստացի վերականգնվել է 63 մլն 890 հազար դրամ:

Գլխավոր դատախազություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter