«Հրապարակ». Աբրահամյանի մռայլության պատճառը
Երեկ Հովիկ Աբրահամյանը դեռ լարված էր, սակայն չուներ նախորդ օրվա՝ ԱԺ գարնանային նստաշրջանի բացման ժամանակ նկատված մռայլությունը, ինչը ոմանք բացատրել էին Սերժ Սարգսյանի հետ իր հարազատ Արարատի մարզ քարոզչության չգնալով: Իսկ մարզում Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Համոզված եղեք՝ արկածախնդիրներին թույլ չենք տալու մեզ վախեցնել»: Նույն օրը լրատվամիջոցներում տեղ էր գտել նաեւ լուրը, որ եթե քիլլերը չվրիպեր, ընտրությունների հետաձգման դեպքում Աբրահամյանը կարճ ժամանակով հայտնվելու էր նախագահի աթոռին՝ որպես նախագահի պաշտոնակատար:
Այնուհանդերձ, երեկոյան ԱԺ նախագահը մեկնել էր Արարատ՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի պատվին Լոնդիկի՝ մարզպետ Էդիկ Բարսեղյանի կողմից տրվող ճաշին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել