HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ՀՀԿ-ական բարքեր

ԱԺ այս նստաշրջանում խորհրդարանի դահլիճում տարօրինակ դեպքեր են արձանագրվում. թեեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը, երկու օր է, հիվանդության պատճառով չի ներկայանում ԱԺ նիստերին, սակայն պարտաճանաչ կերպով «մասնակցում» է բոլոր քվեարկություններին: Ու մինչ շատերը կփորձեն գտնել այս հանելուկի պատասխանը, թերթը շտապում է տեղեկացնել՝ Կարապետյանի փոխարեն քվեարկել են իր գործընկերները. երկուշաբթի պրը նրա տեղում նստել ու քվեարկում էր նվիրյալ ընկերը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, որի տեղն ԱԺ դահլիճում Կարապետյանից մեկ շարք վերեւ է: Եվ որպեսզի արարքը չնկատվի, վերջինս քվեարկությունների ժամանակ պարբերաբար թղթով փորձում էր փակել դեմքը: Իսկ երեկ էլ Կ. Կարապետյանի տեղում նստել էր նրա «հարեւանը»՝ ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը: 

Տ. Վարդապետյանն իր անունից չի մասնակցել ոչ մի քվեարկության, ավելին, ըստ ԱԺ կայքում տեղադրված արձանագրության, նա հմարվել է բացակա, իսկ Ա. Դավթյանի անվան դիմաց, ըստ նույն արձանագրության, նշված էր՝ «չի քվեարկել»: Դավթյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, թե ինքը վատառողջ է եղել եւ արագ եկել է նիստին, քվեարկություններին մասնակցել ու հեռացել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter