«Հայկական ժամանակ». դատ՝ Աշոտյանի ու ԿԳՆ-ի դեմ
Նախօրեին ՀՀ վարչական դատարան է ուղարկվել «Մարտի 1» բարեգործական ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ կրության եւ գիտության նախարարության: Վիճարկվում է մեծ աղմուկ հանած պատմության դասագիրքը երաշխավորելու՝ Ա. Աշոտյանի հրամանը:
Հայցվոր կողմը դատարանից խնդրում է. «Անվավեր ճանաչել ՀՀ ԿԳ նախարարի ««Հայոց պատմություն» աշխատանքը (հեղ.` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հր. Ռ. Սիմոնյան) որպես բուհական դասագիրք երշախավորելու մասին» 13.12.2011 թ. N 1307-Ա/Ք հրամանը»: Հայցադիմումում հիմնավորվում է, որ վիճահարույց հրամանն ընդունվել է ՀՀ Սահմանադրության 14-րդ, 39-րդ, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի խախտումներով: Իսկ ըստ ՀՀ օրենսդրության՝ «վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետեւանքով, անվավեր է»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել