HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ինքնաֆոտոռոբոտ

«Ես Տիրոջ կամքով ողջ մնացի: Հրեշտակները չթողեցին, որ դա կատարվի»,- հայտարարել է Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ իրականացված մահափորձին:

«ՉԻ»- Փաստորեն, չարաբաստիկ այդ օրը Երեւանի կենտրոնում լուրջ առճակատում է տեղի ունեցել ԿԳԲ-ի գործակալների եւ հրեշտակների միջեւ, ընդ որում՝ հանդիպումը, կարելի է ասել, ավարտվել է ոչ-ոքի, որովհետեւ հրեշտակներն, այնուամենայնիվ, թույլ են տվել, որ Պարույր Հայրիկյանը մի թեթեւ վիրավորվի (կարող էին, չէ՞, դա էլ թույլ չտալ):

Ցավոք, Հայրիկյանը լավ չի հիշում իր վրա կրակողի դիմագծերը, բայց դա պրոբլեմ չէ. գուցե կարողանա հրեշտակների՞ դիմագծերը հիշել: Ոստիկանությունը ֆոտոռոբոտներ կկազմի, կհայտնաբերի նրանց եւ որպես վկա կներգրավի գործում: Եթե, իհարկե, տուժողը «հրեշտակ» ասելով ինքն իրեն նկատի չունի: Համենայն դեպս, մի երկու օր առաջ նա ասում էր, որ կրակողը վրիպել է, որովհետեւ ինքն է խանգարել նրան: Այնպես որ հրեշտակի ֆոտոռոբոտը կարող է շատ նման լինել Հայրիկյանին: Չնայած դա ֆոտոռոբոտի հետ կապ չունի: Էլ ի՞նչ հրեշտակ, որ արտաքինով Պարույր Հայրիկյանին նման չլինի:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter