HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը պաշտոնական այցով կմեկնի Արցախ

Այսօր՝ փետրվարի 6-ին, երկօրյա աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի հանրապետություն կմեկնի ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նախատեսվում է ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնական հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի, ինչպես նաև ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տնտեսական մրցակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես նախորդ տարի կատարված համատեղ աշխատանքների արդյունքները, ինչպես նաև կնախանշվեն ընթացիկ տարվա համագործակցության հիմնական ուղղությունները:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ ՏՄՊՊՀ և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Համաձայն հուշագրի՝ հանձնաժողովները համագործակցելու են մրցակցային քաղաքականության իրականացման բնագավառում փորձի փոխանակման, օրենքների եւ նորմատիվ իրավական այլ ակտերի մշակման, միջազգային կառույցներին անդամակցելու, համատեղ վարույթների իրականացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների շուրջ:

ՏՄՊՊՀ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter