HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցիալական նոր նախաձեռնություն` ուսանողական արտոնյալ վարկեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանն այսօր նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ազդարարել են նոր սոցիալական ծրագրի մեկնարկը: ՀՀ կառավարության և Հայաստանի բանկերի համատեղ նախաձեռնությունն  աննախադեպ վարկային ծրագրի իրականացումն է, որի հիմնական շահառուները պետական և ոչ պետական բուհերի հավատարմագրված մասնագիտություններ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն են: 
Ներկայացնելով ծրագրի հիմնական նպատակը` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության ընդլայնման տեսակետից Հայաստանում  երկար տարիներ հանրային կարծիքը թելադրում էր հրամայական դարձնել ուսանողական վարկերի ներդրման գործընթացը: «Իհարկե, նման ծառայություն մատուցում են Հայաստանի մի շարք բանկեր, սակայն առկա է դրա մատչելիության խնդիրը: Այս ծրագրով հնարավորություն է տրվում առավել մատչելի մեխանիզմների կիրառում, ավելի մեծ թվով ուսանողների` բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն, առավել հասանելի կրթական ծառայությունների մատուցում բուհերի կողմից և կրթություն ստանալու խոչընդոտների մեղմացում: Այսինքն, այս ծրագիրը նախևառաջ միտված է բարձրագույն կրթության հասանելիությանը և մատչելիությանը: Համալիր գործողությունների արդյունքում` լավ սովորող ուսանողները խնդիր չեն ունենա կրթություն ստանալ և աշխատաշուկայում իրենց տեղը գտնելով` վարձահատույց լինել այն ներդրումների համար, որոնք արվել են պետության կողմից»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Հայաստանի բանկերի միության նախագահն իր հերթին նշել է, որ կրթության ոլորտը մշտապես գտնվում է հայաստանյան բանկերի ուշադրության կենտրոնում, և վերոնշյալ ծրագիրն էլ այդ նախաձեռնություններից մեկն է: «Ուսումնական վարկը կտրամադրվի ՀՀ դրամով, ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ, մինչև 10 տարի ժամկետով, որից ուսումնառության ընթացքում կմարվեն միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումանառության ավարտից հետո կկատարվի վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ: Վարկի առավելագույն ծավալը յուրաքանչյուր վարկառուի համար կկազմի 1,800,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 4 մասնաբաժնով, ընդ որում՝ յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավել, քան 450 հազար ՀՀ դրամ` կախված ուսման վարձի չափից:  Վարկը կտրամադրվի 12%-ով, որից պետությունը բոլոր շահառուների համար կսուբսիդավորի 2%-ը, իսկ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար` 3%-ը: Վարկը կտրամադրվի անկանխիկ եղանակով. վարկի գումարը կփոխանցվի անմիջապես ուսումնական հաստատություններին»,- ընդգծել է Աշոտ Օսիպյանը` հավելելով, որ ծրագիրն  իրականացվելու է  14 առևտրային բանկերի միջոցով: 
ՀՀ ԿԳՆ

Մեկնաբանություններ (4)

Նարինե
Բարև Ձեզ.....Ես այս տարի 2016 թ. ին ընդունվել եմ ԵՊԲՀ օրդինատուրա....իրավունք ունեմ այս վարկից օգտվելու, թե ոչ մինչև 25.08.2016? Եթե այո կտաք ինձ տվյալներ , թե ինչ է անհրաժեշտ? Նախապես շնորհակալություն.....
Անուշ Պապյան
Տղաս ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 1-ին կուրսի ուսանող է : Կարող եմ? օգտվել ուսանողական արտոնյալ վարկ ստանալու հնարավորությունից:Եթե , ապա ում ? պետք է դիմել:
iskuhi
es ordinatura em sovorum,iravunq unem ogtvelu ays varkits?
Nvard
tokosadruyqi marum@ veraberum e tarva te amsva ktrvacqov?????naxapes shnorhakalutyun

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter