HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինդարս Ասչուկսը նշանակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» խորհրդի անդամ

Երևան, Հայաստան, 2013-02-06 (GLOBE NEWSWIRE) - Պարոն Ինդարս Ասչուկսը նշանակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» դիտորդ խորհրդի անդամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի խորհրդի անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 22.01.2013 թ.-ից: 

Պարոն Ասչուկսը ղեկավարում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ» խմբի Բալթյան շուկաների զարգացման բաժինը:

Պրն Ինդարս Ասչուկսը իր կարիերան «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ»-ում սկսել է 2001 թ.-ից, որպես «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Ռիգայի» (նախկինում՝ Ռիգայի ֆոնդային բորսա) ռազմավարական ծրագրերի ղեկավար, որից հետո զբաղեցրել է մի շարք պաշտոններ. ղեկավարել է բորսայական ծառայությունների բաժինը, ինչպես նաև ընդգրկվել է Ռիգայի ֆոնդային բորսայի և Լատվիայի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման խորհուրդներում: Պրն Ասչուկսը նաև հանդիսանում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Ռիգայի» կառավարման խորհրդի փոխնախագահ, իսկ 2011 թ. նոյեմբերից՝ նաև Լատվիայի կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման խորհրդի նախագահ:

Պրն Ասչուկսը ավարտել է Ռիգայում Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցը և ունի մագիստրոսի կոչում Լատվիայի համալսարանի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter