HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Քուվեյթյան թմբուկը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

Փետրվարի 3-10. Քուվեյթի մշակույթի օրեր Հայաստանում

Իր հնչողությամբ  թմբուկ հարվածային գործիքը հիշեցնող քուվեյթյան ազգային երաժշտական գործիքով, երգ ու պարով Հայաստանի ազգային պատկերասրահում  ազդարարվեց Քուվեյթի մշակույթի օրերի պաշտոնական բացումը:

Հիշեցնենք, որ հայ-քուվեյթյան մշակութային համագործակցության շրջանակներում 2013 թ. փետրվարի 3-10-ը Հայաստանում կանցկացվեն Քուվեյթի մշակույթի օրեր: Պատվիրակությունը ղեկավարում է մշակույթի, արվեստների և նամակագրության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Հուսեյն Ալյուհան: Պատվիրակության կազմում ընդգրկված է շուրջ 40 հոգի:

Այսօր` փետրվարի 6-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա Քուվեյթի պետական ազգային անսամբլի ելույթը:

Հյուրախաղերը կշարունակվեն Գյումրիի կոնսերվատորիայում փետրվարի 7-ին՝ ժամը 16:00-ին:

Մշակույթի օրերի շրջանակում Երևանում և Գյումրիում նախատեսվում են Քուվեյթի պետական ազգային անսամբլի ելույթները, արաբական արվեստի ցուցահանդես (կերպարվեստ, լուսանկարչություն), Քուվեյթի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter