HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիների զանգերը ճշտվում են

ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացված ահազանգերով կատարված ուսումնասիրությունների արդյունքները (2013 թ. փետրվարի 6-ի դրությամբ) 

2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 140 զանգ, որից միայն 19-ն են վերաբերվել ընտրողների ցուցակին:

Այսպես, 13 քաղաքացիներ հայտնել են, որ թեև հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում, սակայն իրենց տվյալները բացակայում են ընտրացուցակներից:

Իրականացված ստուգմամբ պարզվել է հետևյալը.

- 3 քաղաքացիներ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել են 2013 թ. հունվար ամսին, այսինքն՝ ընտրողների ցուցակները հրապարակելուց հետո և նրանց տվյալները առկա կլինել վերջնական ցուցակներում,

-  5-ի տվյալներն առկա են ընտրողների ցուցակներում,

- 3-ը բնակելի տարածության սեփականատիրոջ դիմումով հանված են հասցեի հաշվառումից,

- 1 զանգով հայտնել են, որ 2 քաղաքացու տվյալներն առկա չեն ընտրողների ցուցակներում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ անճշտությունը կապված է բնակելի տան մի մասին նոր հասցե հատկացնելու հետ: Անճշտությունն արդեն իսկ ուղղվել է և վերջնական ցուցակները հրապարակելիս նոր հասցեն ընդգրկված կլինի ընտրողների ռեգիստրում:

1 քաղաքացի զանգահարել և հայտնել է, որ Կիևյան փողոցի 9 շենքի 11 հասցեում գտնվող իրենց բնակարանում հաշվառված են անծանոթ ընտրողներ: Ոստիկանության աշխատակիցների կողմից հասցեում իրականացված ուսումնասիրությամբ անճշտություններ չեն հայտնաբերվել: Պարզվել է, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի 9 շենքի բոլոր մուտքերի բնակարանների համարակալումը սկսվում է 1-ից և նույն շենքի տարբեր մուտքերի թիվ 11 բնակարանները պատկանում են տարբեր ընտանիքների:

Բացի այդ՝ անձնագրային և վիզաների վարչությանը տեղեկատվություն է տրամադրվել Հայաստանի Հանրապետությունից դուրս մահացած 5 անձանց վերաբերյալ, որոնց տվյալներն առկա են ընտրողների ռեգիստրում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բնակչության պետական ռեգիստրում մահվան փաստի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկատվություն չի ստացվել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բոլոր 5 քաղաքացիների տվյալները հանվել են ընտրողների ռեգիստրից:

Մնացած 121 զանգերով քաղաքացիներին տրամադրվել է սպառիչ խորհրդատվություն: 

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter