HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարությունը պետական գումարները անարդյունավետ է օգտագործում. Վահե Էնֆիաջյան

Այսօր` «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի» 35-րդ հոդվածին համապատասխան, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց բարձրացրեց, մատնացույց անելով, որ արդարադատության նախարարության թարգմանչական կենտրոնի  կողմից ՀՀ պետբյուջեի գումարներով իրականացվող թարգմանությունների համար այս տարի հատկացվել է 121.200.000 դրամ` 12.000դր. մեկ էջի համար, իսկ 2013թ. համար նախատեսված է թարգմանել 10.100 էջ մասնագիտական թարգմանություն: Մինչդեռ մասնագիտական թարգմանությունների շուկայական գինը մեկ էջի համար առավելագույնը կազմում է 6.000 դրամ:

Պատգամավորը նշեց, որ դեռևս,  2013թ. պետբյուջեի քննարկումների ժամանակ, տեղեկանալով ուռճացված թվերին, դիմել է  նախարարին և ի պատասխան ստացել պաշտոնական տեղեկանք, որում սահմանված ծախսերի գումարից բուն մասնագիտական թարգմանությունների համար  հատկացված է 35%, իսկ մնացած 65%-ը համապատասխանաբար` թարգմանությունների վերանայում, մասնագիտական լեզվաբանական խմբագրում 17%, իրավական նույնականացում, իրավաբանական եզրերի հասկացությունների մասով խորհրդատվություն թարգմանիչներին և եզրաբաններին 21%, եզրաբանական աշխատանքներ, բազայի ստեղծում և զարգացում 4%, սրբագրում 3%, թարգմանությունների շտեմարանի եզրաբանական բազայի պահպանում նախաթարգմանչական և հետթարգմանչական տեխնիկական մշակման աշխատանքների համակարգչային սպասարկում 9%, վարչական աշխատանքներ, թարգմանությունների համակարգում 8%, թարգմանությունների կենտրոնի պահպանման ծախսեր 3%:

Հատկանշական է, որ թարգմանության և դրա պահպանման ծախսերն իրար գումարած կազմում է 38%: Փաստացի, ինչպես Վահե Էնֆիաջյանը նշեց, տեղի է ունենում 121.200.000 դրամ պետական գումարների անարդյունավետ օգտագործում:

Պատգամավորը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պահանջեց ներկայացնել պաշտոնական տեղեկանքում նշված ծախսերի արդյունավետությունը: Այս մասին հայտնում է պատգամավոր Վահե Էնֆիաջյանի օգնական Հրաչյա Բասմաջյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter