HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». վճիռ կայացնողը Սահմանադրական դատարանն է

Ճիշտ է, Պարույր Հայրիկյանն արդեն հայտարարել է, որ անհաղթահարելի խոչընդոտներ չի տեսնում ընտրությունները 2 շաբաթով երկարաձգելու համար և չի դիմելու Սահմանադրական դատարան, այնուհանդերձ, օրենքը նրան չի արգելում հետո կատարել այդ քայլը, քանի որ ժամանակային սահմանափակումներ չկան:

Թեև սահմանադրագետները պնդում են, որ կարող է նման դիմում ներկայացվել մինչև փետրվարի 11-ը: «Իսկ հնարավո՞ր է, որ թեկնածուն, ասենք, Պարույր Հայրիկյանը, փորձի ՍԴ դիմել քարոզարշավի վերջին օրը` ելնելով օրենքի տված հնարավորությունից» հարցին թերթի հետ զրուցող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրել է, որ թեկնածուն այդ մասին արդեն հայտարարություն արել է. նրանք գործում են բանականության շրջանակներում, հետո էլ` այդ օրը կիրակի է. «Բոլոր դեպքերում, հիշենք, որ վճիռ կայացնող մարմինը Սահմանադրական դատարանն է. վերջինս, դիմումատուի հայցը ստանալով, մանրազննին ուսումնասիրում է ամբողջ գործընթացը, որովհետև ՍԴ որոշումները նպաստում են նախադեպերի կայացմանը, իսկ ոչ ամբողջական մեկնաբանությունը կարող է հետագայում նաև մանիպուլյացիաների առիթ հանդիսանալ»:

Ի դեպ, ոչ միայն ՍԴ դիմելու ժամկետի, այլև թեկնածուի «ինքնախոչընդոտի» դեպքը ևս օրենքում արձանագրված չէ. ասենք, եթե հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի ինքնազգացողությունը վատանա, և նա չկարողանա շարունակել քարոզարշավը, արդյո՞ք դա ևս «անհաղթահարելի խոչընդոտ» է. պարզվում է` այդ դեպքում ևս վերջին խոսքը Սահմանադրական դատարանինն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter