HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». դե տղա եք` մի բացեք

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Twitter-ի իր միկրոբլոգում մի շատ ուշագրավ գրառում է կատարել. «Լսել եմ` «Կարֆուրը» ցանկանում է գալ Երևան…Դա շատ լավ կլինի մրցակցության առումով: Հուսով եմ` դա տեղի կունենա»:

Երեկ ֆրանսիական հանրահայտ «Կարֆուր» ցանցի կողմից ՀՀ-ում սուպերմարկետ հիմնելու թեմային անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ:

«ՀՀ կառավարությունը խիստ շահագրգռված է, որպեսզի «Կարֆուրը» ներկայացված լինի հայաստանյան շուկայում, քանի որ նա աշխարհով մեկ մատուցում է այնպիսի ապրանքներ, որոնք ցանկացած տնտեսության համար կարևոր են մրցակցային դաշտ ձևավորելու համար»,- ասել է նա:

Այսպիսով, հուսանք, որ «Կարֆուրի» դեմ հայաստանյան մի քանի օլիգարխների և պաշտոնյաների կազմակերպած դավադրությունը կարող է խափանվել:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter