HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». «Հարգարժան Դերոն շաքարախտով հիվանդնեիի դեղերի գների բարձրացումով է զբաղված»

Թերթը հաղորդավար Արտավազդ Եղոյանի հետ զրույցում բացաhայտել է, որ շաքարախտով հիվանդները ստիպված գնում են իրենց դեղերը, քանի ոի ամիսներով չեն ստանում իրենց հասանելիք դեղերը:

«Պետպատվերի անուն է տալիս Դերենիկ Դումանյանը և թոզ ու դուման անում Հայաստանում: Հիմա պոլիկլինիկան դեղ չունի, որ տա դիաբետիկներին, միշտ նորմալ տվել է, ինչ նախարարը փոխվեց` արդեն 3-րդ անգամն է, որ մի քանի ամսով չկա կամ տալիս են կես ամսվա ու կորչում: Այսօրվա դրությամբ հարգարժան Դերոն (ոնց դիմում է նախագահը առողջապահության նախարարին) շաքարախտով հիվանդնեիի դեղերի գների բարձրացումով է զբաղված: Այդ էլ այն դեպքում, երբ պետք է անվճար հատկացնի: Այսօր նորից դուրս եկա դեղ գնելու: Ու արդեն քանի ամիս է` մենք մեր դեղերն ինքներս ենք գնում: Ամոթ իրենց, ո՞նց են մարսելու...»,- նշել է պարոն Եղոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter