HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան ընկել է ջրանցքը

Փետրվարի 6-ին` ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի-Խոր Վիրապ ճանապարհահատվածին հարակից ջրանցքն ավտոմեքենա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ չբացահայտված հանգամանքերում Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին հարակից ոռոգման ջրանցքն է ընկել «ՎԱԶ-2109» մակնիշի 34 ՕՏ 766 պետհամարանիշով ավտոմեքենան:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ, 1971 թ. ծնված Ս. Տոնոյանը և ուղևոր, 1975 թ. ծնված Ռ. Հովհաննիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter