
Դատավոր Արայիկ Մելքումյանը չի կողմնորոշվում. Ծառուկյանի դեմ վճիռ կայացնե՞լ, թե՞ ոչ
Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված էր գերմանացի ներդրող, «ԻստԻնվեստոր» ըկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի` ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի գործով վճռի հրապարակումը: Սակայն դատավոր Արայիկ Մելքումյանը արդեն երկրորդ անգամ վճիռը չի հրապարակում և վերսկսում է գործի քննությունը: Դատավորը դատաքննության օր է նշանակել փետրվարի 20-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին նա չհրապարակեց դատական ակտը և վերսկսեց գործի քննությունը: Դրանից հետո կայացավ մեկ նիստ, և Արայիկ Մելքումյանը կրկին վճռի հրապարակման օր նշանակեց:
Հիշեցնենք նաև, որ բաժնետերերի 2008թ. հոկտեմբերի 12-ի ընդհանուր արտահերթ ժողովը որոշել էր համախմբել (կոնսոլիդացնել) Երևանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը' դրանցից ամեն 2363.5 հատը փոխարինելով մեկ նոր բաժնետոմսով, որի անվանական արժեքը 18 908 000 ՀՀ դրամ է: Իսկ ընկերության մեկ ամբողջական բաժնետոմսի շուկայական արժեքը, որով հետ էր գնվել բաժնետերերից, սահմանվել էր 28 000 դրամ: Մինչդեռ «ԻնտԻնվեստորը» մեկ բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազար ՀՀ դրամով: Գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերը որոշել է դատական կարգով վերականգնել իր սեփականության իրավունքը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել