HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Վրաստան

Ս.թ. փետրվարի 6-ին աշխատանքային այցով Վրաստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը և այլ պաշտոնատար անձինք:

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավարության հետ: Մասնավորապես, Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լևան Դոլիձեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ հարցերն ու զարգացման հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության խնդիրների և հնարավոր զարգացումների շուրջ:

ՀՀ ՊՆ բարձրաստիճան պատվիրակությանն ընդունել է նաև Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Նույն օրը` երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀՀ դեսպանությունում կազմակեպված  ՀՀ զինված ուժերի կազմավորման 21 ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter