HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Բադալյան. «Հավանաբար քիլերին ֆայլա բազարից էին գտել»

Կիմա Խաչատրյան

Զարմանալին այն է, որ Պարույր Հայրիկյանի դեմ կատարվածը որակվեց որպես մահափորձ. դա հանցագործություն էր: «Դրանով փորձ արվեց, որ այս քարոզարշավը խաղաղ ֆոն չստանա, առանց այն էլ ընտրությունները մրցապայքարի տեսք էլ չունեին»,- այսօրվա մամուլի ասուլիսին նման միտք հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

«Ոչ ոք մարդասպանի կողքը չի եղել, որ ասի` ուզում էր սպաներ, թե վիրավորեր: Սկսեցին շահարկել «պետականության դեմ ուղղված մահափորձ» արտահայտությունը: Պետականության խորհրդանիշը դրոշն է, օրհներգը, զինանշանը, բայց մարդը չէ, իսկ Հայիկյանը անկախության խորհրդանիշը չէ»,- նշեց Արմեն Բադալյանը:

Փորձագետը նաև խոսեց այն մասին, որ միանգամից շրջանառության մեջ դրվեց ռուսական իմպերիալիզմի հատուկ ծառայությունների մասին վարկածը:

«Այնպես է ստացվում, որ Հայրիկյանի դեպքում, փաստորեն, ռուսական իմպերալիզմի հատուկ ծառայությունները հավանաբար քիլերին ֆայլա բազարից էին գտել, որ 25 սմ-ից վրիպեց»,- ասաց Արմեն Բադալյանը:

Այն հարցին, թե որքանով բարձրացավ Հայրիկյանի վարկանիշը միջադեպից հետո, փորձագետը պատասխանեց, որ, միևնույնն է, ազնիվ քվեակություն չի լինելու, և մասնակցության թիվը նկարվելու է Բաղրամյան 26-ում:

«Մենք ստանում ենք տեղեկություններ, որ շրջաններում մարդկանց տներ են մտնում եւ գումար առաջարկում, որ գնացեք ընտրության, ում ուզում եք ընտրեք, միայն թե գնացեք»,- ասաց Արմեն Բադալյանը:

Անդրադառնալով մյուս թեկնածուներին` Արմեն Բադալյանն ասաց, որ PR տեխնոլոգիաները պետք է բխեն հասարակության արժեհամակարգից: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է մազերը վարսավիրանոցում կտրելու կամ ձեռքով բարևում է քաղաքացիներին, դա լուրջ չի ընկալվում, քանի որ մենք ունենք ասիական մտածելակերպ: Նրա կարծիքով, սխալ է նաև  Հրանտ Բագրատյանի` գյուղ առ գյուղ ընկած Հարվարդի համալսարանի տնտեսագիտություն բացատրելը: Իսկ Հայրիկյանն էլ, ըստ նրա, գերագնահատում է իրեն: Փորձագետը սխալ է համարում նաև Ադրեաս Ղուկասյանի հացադուլը, քանի որ վստահ է, որ այն արդյունք չի ունենալու:

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Արմեն Բադալյան. «Հավանաբար քիլերին ֆայլա բազարից էին գտել» ՔԻԼԵՐ ?? Սա ի՞նչ է: Այսինքն - մարդասպան????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter