HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». առաջին անգամ հաստատեցին

Ադրբեջանի զինված ուժերի օրը` հունիսի 26-ին, Բաքվի Ազատության հրապարակում կայանալիք զինվորական շքերթի ժամանակ առաջին անգամ ցուցադրվելու է С-300 ПМУ-2 "Фаворит" տիպի զենիթահրթիռային համակարգ: Դեռ անցյալ տարվա հուլիսին ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականը տեղեկացրել էր, որ 2009-ին Ադրբեջանի ՊՆ-ն ռուսաստանյան «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել երկու նման համակարգ գնելու մասին` յուրաքանչյուրը 150 միլիոն դոլարով: Այս գործարքը համարվում է հետխորհրդային տարածաշրջանում իրականացված ամենաթանկ միանվագ գործարքը: Մինչ այժմ Ռուսաստանի ՊՆ-ն ու «Ռոսօբորոնէքսպորտը» կամ հերքում էին, կամ ոչ հաստատում ու ոչ էլ հերքում սույն գործարքի փաստը: Եվ ահա շքերէի ժամանակ այդ զինատեսակի ցուցադրությամբ առաջին անգամ հաստատվում է գործարքի իրականացման փաստը: Ուշագրավ է, որ այս լուրը հրապարակվեց հունիսի 24-ին Կազանում կայանալիք ԼՂ հարցով ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ընդառաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter